«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ճանաչվել է ՈւԵՖԱ-ի տարվա լավագույն մարզիչ։
Իսպանացի մասնագետն անցած մրցաշրջանում իր թիմի հետ հաղթել է Չեմպիոնների Լիգան, Պրեմիեր Լիգան և Անգլիայի գավաթը։
Հիշեցնենք, որ Գվարդիոլայից բացի այս մրցանակին հավակնում էին Սիմոնե Ինձագին «Ինտեր» և Լուչիանո Սպալետին «Նապոլի»։