Ժոաու Կանսելույի տեղափոխությունը «Բարսելոնա» կարող է ձախողվել

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաու Կանսելույի տեղափոխությունը «Բարսելոնա» կարող է ձախողվել։

Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ կատալոնացիները փոխել են իրենց կարծիքը ֆուտբոլիստին վարձավճարով գնելու տարբերակով։ Այս պահին իսպանական ակումբը ցանկանում է միայն վարձակալել պորտուգալացուն, որպեսզի բացառի ֆինանսական Fair Play-ի հետ կապված հնարավոր խնդիրները։

2022/23 մրցաշրջանի երկրորդ կեսը Կանսելուն վարձավճարով անցկացրել է «Բավարիայում»։ Պաշտպանը մյունխենցիների կազմում անցկացրել է 21 հանդիպում, դարձել 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Պայմանագրի վերջում «Բավարիան» որոշել է չակտիվացնել գնման տարբերակը։Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 50 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։