Էրլինգ Հոլանդը նշել է իր գաղտնիքի մասին

«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է իր սովորության մասին, որն իրեն ուժ ու էներգիա է հաղորդում։

«Քունը կյանքում ամենակարևոր բաներից մեկն է։ Լավ քունն իմ գաղտնիքն է, և դրա համար ես ունեմ հատուկ ակնոցներ, որոնք ինձ օգնում են բարելավել քնի որակը»,- ​​ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ITASportPress-ը։

2022/23 մրցաշրջանում նորվեգացի ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 53 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 52 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: 23-ամյա հարձակվողն ակումբի հետ նվաճել է նաև թրեբլը։ Խոսեպ Գվարդիոլայի թիմը հաղթել է Պրեմիեր Լիգան, Անգլիայի գավաթը և Չեմպիոնների Լիգան։