«Թոթենհեմը» դիտարկում է Լոնդոնի «Չելսիից» կիսապաշտպան Քոնոր Գալագերի հնարավոր տեղափոխությունը։
Լրագրող Մեթ Լոուի խոսքերով՝ տրանսֆերային պատուհանի վերջին օրերին լոնդոնյան թիմը կարող է առաջարկ անել անգլիացու համար։ «Թոթենհեմը» հետաքրքրված է նաև «Նոթինգհեմ Ֆորեստի» հարձակվող Բրենան Ջոնսոնով։
Թիմն ընտրություն է կատարում նրա և Գալագերի միջև։
Հիշեցնենք, որ «թոշակառուները» ֆուտբոլիստի դիմաց պահանջում են 60 միլիոն եվրո։ Դեռևս հայտնի չէ, թե «Թոթենհեմը» պատրաստ կլինի՞ նման գումար վճարել կիսապաշտպանի համար։