«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին կմիանա «Բրայթոնին», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ակումբները միմյանց միջև պայմանավորվել են մինչև 2024 թվականի հունիսը ֆուտբոլիստի վարձակալության մասին՝ առանց գնման իրավունքի։
«Բրայթոնը» կհոգա Ֆատիի աշխատավարձի մեծ մասը։ Սպասվում է, որ այս մասին անգլիական ակումբը պաշտոնապես կհայտարարի առաջիկա ժամերին։