«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատը չի կորցրել ամառային տրանսֆերային պատուհանի ավարտից առաջ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու հույսը։ Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի կարծիքով՝ շատ բան կախված կլինի նրանից, թե արդյոք «Մանչեսթեր Յունայթեդը» կկարողանա վաճառել իր կիսապաշտպաններից որևէ մեկին։
Ներկայումս «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու ցանկում են այնպիսի կիսապաշտպաններ, ինչպիսիք են Դոնի վան դե Բեկը և Սքոթ ՄաքՏոմինեյը: Այնուամենայնիվ, այս ֆուտբոլիստների ապագայի հետ կապված իրավիճակը դեռ հեռու է կարգավորվելուց։
Հիշեցնենք, որ Ամրաբատին այժմ մեկ տարի է մնացել «Ֆիորենտինայի» հետ պայմանագրի ավարտին, այդ իսկ պատճառով իտալական թիմը պատրաստ է մարոկկացուն վաճառել 25-30 միլիոն եվրոյի դիմաց։