Ֆեդերիկո Վալվերդեն նշել է «Բարսելոնայի» լավագույն և վատագույն ֆուտբոլիստներին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն պատասխանել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստների մասին հարցին:

«Ռեալի» 25-ամյա ֆուտբոլիստին խնդրել են նշել կատալոնական ակումբի լավագույն և վատագույն ֆուտբոլիստներին:

«Լավագույնը Ռոնալդ Արաուխոն է։ Նա իմ ընկերն է, նա նույնպես ուրուգվայցի է։ Ինչ վերաբերում է «Բարսելոնայի» վատագույնին, ես դա ոչ մեկի մասին չէի ասի։

Նրանցից յուրաքանչյուրն արժանի է իր տեղին, յուրաքանչյուրը քրտնաջան աշխատում է։ Ես հարգում եմ նրանց բոլորին»,- Վալվերդեի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։