«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի կողմից (PFA) ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի 2022/23 մրցաշրջանի տարվա լավագույն ֆուտոլիստ։
Քվեարկության ժամանակ Հոլանդը առաջ է անցել իր թիմակիցներ Քևին Դե Բրույնից և Ջոն Սթոունզից, «Թոթենհեմի» նախկին հարձակվող Հարի Քեյնից, ինչպես նաև «Արսենալից» Մարտին Էդեգորից և Բուկայո Սակայից։
Անցած մրցաշրջանում Հոլանդի Պրեմիեր Լիգայի դեբյուտում 23-ամյա նորվեգացին 35 խաղում խփեց 36 գոլ՝ դառնալով առաջնության լավագույն ռմբարկու։