«Լորիանը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկի ծառայություններով, հայտնում է Foot Mercato-ն։
Աղբյուրի տեղեկություններով, «կարմիր սատանաները» ընդունել են Վան դե Բեկին վարձակալելու ֆրանսիական ակումբի առաջարկը։ Ֆուտբոլիստը պետք է որոշում կայացնի առաջիկա ժամերին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Այաքսը» դիտարկում է 26-ամյա հոլանդացու վերադարձը։
Վան դե Բեկը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2020 թվականին։ 2022/23 մրցաշրջանում ֆուտբոլիստը 10 հանդիպում է անցկացրել և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 13 միլիոն եվրո։