«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիայի առաջնության 4-րդ տուրի խաղում «Ալ-Շաբաբին» 4-0 հաշվով հաղթելուց հետո կիսվել է իր հույզերով։
Ռոնալդուն այս խաղում դուբլի հեղինակ դարձավ և 1 գոլային փոխանցում կատարեց։
«Զարմանալի մթնոլորտ մեր մարզադաշտում։ Մենք շատ ուրախ ենք այս հաղթանակը տոնելու մեր երկրպագուների հետ։ Ֆանտաստիկ ելույթ թիմի կողմից»: — գրել է պորտուգալացին սոցցանցում։