«Չելսին» հետաքրքրված է «Բարսելոնայի» և «Արսենալի» ֆուտբոլիստններով։
Լոնդոնցիները դիտարկում են Ֆերան Տորեսի, Ռաֆինյայի և Էմիլ Սմիթ-Ռոյի հետ պայմանագիր կնքելու տարբերակը, հայտնում է Daily Mail-ը:
Լոնդոնցիների գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ցանկանում է ուժեղացնել թիմի հարձակվողական ուժը և դեմ չէր լինի նման ֆուտբոլիստների հետ պայմանագիր կնքել։ Առայժմ նրանց նկատմամբ հետաքրքրությունն առանձնապես մեծ չէ։
Անցած մրցաշրջանում Ռաֆինյան Լա Լիգայում անցկացրել է 36 հանդիպում և դարձել 7 գոլի հեղինակ։ Տորեսի հաշվին Իսպանիայի վերջին առաջնությունում 33 խաղ և 4 գոլ։ Սմիթ-Ռոուն «Արսենալի» կազմում անցկացրել է 12 հանդիպում Պրեմիեր Լիգայի 2022/23 մրցաշրջանում և կատարել 2 գոլային փոխանցում։