«Բարսելոնան» անում է հնարավորինս Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշին ձեռք բերելու համար։
Պորտուգալացին վաղուց որոշել է լքել «Ատլետիկոն», և «Բարսելոնան» մնում է նրա համար երազանքի տարբերակ։ 23-ամյա խաղացողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում կատալոնական գրանդը, սակայն խոչընդոտը մնում է նույնը՝ «Բարսելոնայի» ֆինանսական դժվարությունները։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ «Բարսելոնան» կգործադրի բոլոր հնարավոր ջանքերը՝ 48 ժամվա ընթացքում Ֆելիշի համար հաջողությամբ պայմանագիր կնքելու համար: Ակումբի ղեկավարությունը կփորձի լուծում գտնել՝ ֆինանսական ֆեյր-փլեյի սահմաններում պահելու համար։
Հայտնի է, որ Ֆելիշը կքննարկի Սաուդյան Արաբիայի առաջարկները, եթե չկարողանա տեղափոխվել «Բարսելոնա»։