Սերխիո Ռամոսը բանակցություններ է վարում սաուդյան ակումբի հետ

Իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը բանակցություններ է վարում «Ալ-Իթթիհադի» հետ, հայտնում է AS-ը:

Ըստ աղբյուրի՝ կողմերը դեռ չեն կարողանում պայմանավորվել պայմանագրի ժամկետի շուրջ։ «Ալ-Իթթիհադը» առաջարկում է կնքել 2 տարվա պայմանագիր, չնայած Ռամոսը կցանկանար 3 տարվա պայմանագիր կնքել:

Անցյալ շաբաթ 37-ամյա ֆուտբոլիստի և «Գալաթասարայի» միջև բանակցությունները դադարեցվեցին այն բանից հետո, երբ ֆուտբոլիստը չընդունեց թուրքական ակումբի առաջարկը՝ տարեկան 6 միլիոն եվրո մաքուր և 1+1 պայմանագիր:

Պաշտպանն այս ամառ ՊՍԺ-ի հետ պայմանագրի ավարտից հետո դարձավ ազատ գործակալ։ Ռամոսն ակումբի կազմում անցկացրել է 58 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Մինչ այդ նա «Ռեալում» հանդես է եկել 2005-2021 թվականներին։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 4,5 միլիոն եվրո: