Ռոբերտ Լևանդովսկին դժգոհ է թիմի հարձակման գծից

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին դժգոհ է թիմի հարձակման գծից։

«Վերջին հանդիպումներում ես շատ հնարավորություններ չունեի, ուստի ստիպված էի ինքս ստեղծել դրանք: Մենք բավականաչափ հարձակվողներ չունենք։ Երբ Ֆերան Տորեսը կամ Անսու Ֆատին հայտնվում են խաղադաշտում՝ երկու ֆուտբոլիստներ, որոնք առաջ են գնում, մենք ավելի շատ շանսեր ենք ստեղծում»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Իսպանիայի առաջնության վերջին երեք հանդիպումներում Ռոբերտ Լևանդովսկին դարձել է մեկ գոլ և մեկ գոլային փոխանցման հեղինակ։