Մարկ Կուկուրելյան կարող է փոխել ակումբային գրանցումը

«Չելսիի» պաշտպան Մարկ Կուկուրելյան շուտով կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Այս մասին հայտնում է The Athletic-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահին ակումբների ներկայացուցիչները բանակցություններ են վարում։ «Կարմիր սատանաների» նախնական առաջարկը իսպանացի պաշտպանին մրցաշրջանի համար վարձակալելն էր՝ քննարկվող հնարավոր գործարքի տարբեր պարամետրերով։

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է լոնդոնցիներին վճարել միայն 3 միլիոն եվրո մեկ տարվա համար, մինչդեռ «Չելսին» ցանկանում է առնվազն 8 միլիոն եվրո։

Լոնդոնյան ակումբը գնել է իսպանացուն անցյալ ամառ՝ վճարելով «Բրայթոնին» մոտ 65 միլիոն եվրո։ «Չելսիի» բոլոր երեք խաղերն էլ Կուկուրելան անցկացրել է Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում պահեստայինների նստարանին։