Ժորդի Ալբան որոշել է ավարտել կարիերան Իսպանիայի հավաքականում

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժորդի Ալբան որոշել է ավարտել կարիերան Իսպանիայի հավաքականում։ Այս մասին հայտնում են իսպանական լրատվամիջոցները։

Որոշման մասին 34-ամյա ֆուտբոլիստը մի քանի շաբաթ առաջ հայտնել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեին։ Այժմ նա ամբողջությամբ կկենտրոնանա «Ինտեր Մայամիում» խաղալու վրա, որտեղ տեղափոխվել է հուլիսին:

Ալբան Իսպանիայի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2011 թվականին՝ ընդհանուր առմամբ անցկացնելով 93 հանդիպում և խփելով 9 գոլ։ Հավաքականի հետ նա հաղթել է Եվրո 2012-ում և Ազգերի Լիգայի 2023 թ.