Հայտնի է, թե որքան բաց կթողնի Վինիսիուս Ժունիորը վնասվածքի պատճառով

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել չորսից վեց շաբաթով, հայտնում է El Chiringuito-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 23-ամյա բրազիլացու մոտ ախտորոշվել է ոտքի մկանի ֆիբրիլյար պատռվածք։

Վինիսիուսը վնասվածք է ստացել Իսպանիայի Լա Լիգայի 3-րդ տուրի՝ «Սելտայի» դեմ խաղում (1:0): Նա խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում ու փոխարինվեց արդեն 18-րդ րոպեին։