Bild. Մանուել Նոյերը վերսկսել է մարզումները ընդհանուր խմբում

«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը վերսկսել է մարզումները ընդհանուր խմբում, հաղորդում է Bild-ը։

Դարպասապահը 8,5 ամսվա ընթացքում առաջին անգամ է մասնակցում թիմային մարզմանը։

Դեկտեմբերին 37-ամյա Նոյերը դահուկ քշելիս ոտքի կոտրվածք էր ստացել և բաց թողել անցած մրցաշրջանի ամբողջ երկրորդ կեսը։