«Բարսելոնան» առաջիկա օրերին կերկարաձգի Ալեխանդրո Բալդեի և Յամին Յամալի հետ պայմանագրերը, հայտնում է ինսայդեր Ժերար Ռոմերոն։
Թիմի կազմում անցկացրած ավելի քան 50 հանդիպումներով՝ Բալդեն դարձավ «Բարսելոնայի» հիմնական ձախ պաշտպանը։ 19-ամյա իսպանացու գործող պայմանագիրն ավարտվում է մրցաշրջանի ավարտին։ Նոր պայմանագիրը նախատեսված է մինելու մինչև 2028 թվականը։
16-ամյա Յամալը ներխուժեց հիմնական թիմ՝ շատերին ստիպելով հավատալ, որ նա կարող է կատարյալ փոխարինել Ուսման Դեմբելեին, ով տեղափոխվեց ՊՍԺ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը։ Նոր գործարքը նախատեսված է մինչև 2026 թվականը՝ պայմանագրում ներառված 1 միլիարդ եվրոյի հսկայական ազատման կետով։