Պոլ Պոգբա․ «Ցանկանում եմ վերադառնալ բարձունք և գավաթներ նվաճել երկրպագուների համար»

«Յուվենթուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան, ով վնասվածքից հետո խաղադաշտ է վերադարձել և մասնակցել Ա Սերիայի երկրորդ տուրի՝ «Բոլոնիայի» դեմ հանդիպմանը (1:1), ամփոփել է հանդիպումն ու խոսել իր ապրումների մասին։

«Ես կարոտում եմ խաղալը, ես շատ լավ ֆիզիկական վիճակում եմ և ցանկանում եմ վերադառնալ բարձունք: Ես վաղ օրերի պես գոլերի ծարավ եմ, ուզում եմ աշխատել ու հաղթել։ Ես ընդամենը 30 տարեկան եմ և ցանկանում եմ գավաթներ նվաճել այս երկրպագուների համար:

Ես շատ ուրախ եմ, որ վերադարձել եմ խաղադաշտ և անում եմ այն, ինչ սիրում եմ։ Ես այստեղ եմ թիմին օգնելու համար: Ուրախ եմ, բայց մի փոքր հիասթափված այսօրվա արդյունքից, այսօր կարող էինք երեք միավոր վաստակել։ Լավ է, որ չպարտվեցինք, պետք է դասեր քաղել»։