Լիոնել Մեսիի որդին միացել է «Ինտեր Մայամիի» ակադեմիային

«Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիր Լիոնել Մեսիի որդին՝ Տիագո Մեսսին, միացել է «Ինտեր Մայամիին», ակումբ, որտեղ խաղում է նրա հայրը։

11-ամյա Տիագոն Լիոնել Մեսսիի և նրա կնոջ՝ Անտոնելա Ռոկուցոյի ավագ որդին է։ Տղան գրանցվել է որպես «Ինտեր Մայամիի» ակադեմիայի ֆուտբոլիստ. նա խաղալու է մինչև 12 տարեկանների թիմում:

Լիոնել Մեսսին «Ինտեր Մայամի» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը։