Չավի․ «Տնօրենների խորհուրդը և մարզական տնօրենը գիտեն, թե ով է պետք թիմին»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաու Կանսելուի հնարավոր ձեռքբերման մասին։

«Կանսելու՞ն։ Եկեք տեսնենք. Տնօրենների խորհուրդը և մարզական տնօրենը գիտեն, թե ով է պետք թիմին, բայց մենք կախված ենք մեր անհաջող ֆինանսական վիճակից և աշխատավարձի շեմից: Եվս մի քանի օր կա, տեսնենք ինչ կլինի»,- Չավիի խոսքերը մեջբերում է Goal-ը։

Անցած մրցաշրջանի երկրորդ հատվածը Կանսելուն վարձավճարով անցկացրել է «Բավարիայում»։