ՊՍԺ-ի երկրպագուները Ֆրանսիայի առաջնության 3-րդ տուրի «Լենսի» հետ խաղում (3:1) պաստառ են տեղադրել՝ նվիրված Նեյմարին։
«Նեյմար. Վերջապես ազատվեցինք այս կոպիտ մարդուց»,- ասվում է երկրպագուների հայտարարության մեջ:
ՊՍԺ-ն հայտարարելով բրազիլացու՝ «Ալ-Հիլալ» տեղափոխության մասին, նրան անվանել է ակումբի լեգենդ։ Նեյմարը փարիզցիների կազմում անցկացրել է 173 հանդիպում՝ դառնալով 118 գոլի և 77 գոլային փոխանցման հեղինակ։