Լիոնել Մեսսին․ «Լավ հաղթանակ էր MLS-ի խաղեր վերադառնալիս»

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին արձագանքել է MLS-ի իր նորամուտին։

Երեկ երեկոյան կայացել է MLS-ի կանոնավոր առաջնության հանդիպումը, որում «Ինտեր Մայամին» 2:0 հաշվով հաղթել է Նյու Յորք Ռեդ Բուլսին։ Երկրորդ գնդակի հեղինակ դարձավ Լեոն։ Արգենտինացու համար սա նրա դեբյուտն էր MLS-ում:

«Լավ հաղթանակ էր MLS-ի խաղեր վերադառնալիս: Շնորհակալություն Նյու Յորք»,- գրել է Մեսսին սոցցանցում։

«Ինտեր Մայամին» կանոնավոր առաջնությունում ավարտեց իր 11-խաղյա շարքը՝ առանց հաղթանակի: Այս հանդիպումից հետո ակումբը Արեւելյան կոնֆերենցիայում բարձրացավ 14-րդ հորիզոնական։