LA LIGA. «Բարսելոնան» գոլառատ պայքարում հաղթեց «Վիլյառեալին» (VIDEO)

Իսպանիայի առաջնության երրորդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում մրցեց «Վիլյառեալի» հետ։

Կատալոնական ակումբը դժվարին և գոլառատ խաղում կարողացավ առավելության հասնել` 3-4 հաշվով։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» այս հաղթանակից հետո վաստակեց 7 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ «Վիլյառեալը» երեք միավորով 13-րդ է մրցաշարային աղյուսակում։

Իսպանական Լա Լիգա․

«Վիլյառեալ» – «Բարսելոնա» 3-4 (2-2)

0-1 Գավի (12)

0-2 Ֆրենկի դե Յոնգ (15)

1-2 Խուան Ֆոյտ (26)

2-2 Ալեքսանդր Սորլոտ (40)

3-2 Ալեքս Բաենա (50)

3-3 Ֆերան Տորես (68)

3-4 Ռոբերտ Լևանդովսկի (71)