Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին բարձր է գնահատել Կեպա Արիսաբալագայի նորամուտը ակումբում։ «Սելտայի» հետ խաղում «սերուցքայինների» նորեկը կարողացավ պաշտպանվել «զրոյի» վրա։
«Կեպան լավ խաղաց: Հանդիպման սկզբում մենք որոշ խնդիրներ ունեինք պաշտպանությունում, բայց թիմը լավ խաղաց։ Չոր հանդիպումը լավ նշան է։ Իմ կարծիքով, դա ոչ թե որակի, այլ նվիրումի հաղթանակ էր, քանի որ մենք շատ բացասական պահեր ունեցանք՝ Վինիսիուսի վնասվածք, բաց թողած 11 մետրանոց… Բայց մենք պայքարեցինք մինչև վերջ։
Նախատեսու՞մ եմ Կեպային պահել մեկնարկային կազմում: Կարծում եմ՝ նա արժանի է խաղալու։ Առաջին երկու հանդիպումներում Լունինը լավ պաշտպանեց դարպասը։ Տեսնենք, թե ինչպես կստացվի»,- մեջբերում է Անչելոտի AS-ը։