Կառլո Անչելոտտին մեկնաբանել է Վինիսիուս Ժունիորի ստացած վնասվածքը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է թիմի վինգեր Վինիսիուս Ժունիորի վնասվածքը, որը նա ստացել է Լա լիգայի երրորդ տուրի՝ «Սելտայի» հետ խաղում (1:0)։

«Վինիսիուսը անհարմարություն ուներ, շուտով կերեւա, թե ինչ եղավ նրա հետ: Նա անհարմարություն ուներ ոտքի մկանի հետ։ Նա ցանկանում էր հետագայում խաղալ, ուստի դժվար թե որևէ լուրջ բան լինի: Կարծում եմ՝ նա բաց կթողնի «Խետաֆեի» դեմ հանդիպումը։ Նա լավ սկսեց, ինչ-որ կերպ անհանգիստ էր թվում: Առանց նրա մեզ համար ավելի դժվար էր»,-  AS-ը մեջբերում է Անչելոտտիին։