Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը չի ցանկանում իր ուժերը փորձել MLS-ում:
«Ես հետևում եմ Մեսսիին, նա լավագույնն է պատմության մեջ։ Նա հավաքում է մարզադաշտեր, շատ գոլեր է խփում և հաղթում հանդիպումներում։ Կարծում եմ, որ Մեսսիին հրավիրելը լավագույն բանն է, որ արել է MLS-ը՝ թե՛ մարքեթինգային, թե՛ ֆուտբոլային առումով։
Միշտ խոսել եմ այդ մասին: Իմ նպատակն է խաղալ MLS-ում և վայելել խաղը: Նախ ուզում եմ պատմություն կերտել և տիտղոսներ նվաճել «Ատլետիկոյի» հետ, իսկ հետո կտեսնենք»,- Գրիզմանի խոսքերն է մեջբերում ESPN-ը։