Տիագու Սիլվան դարձավ Պրեմիեր Լիգայի պատմության երկրորդ ամենատարեց ֆուտբոլիստը

«Չելսիի» պաշտպան Տիագու Սիլվան մեկնարկել է լոնդոնցիների կազմում Պրեմիեր Լիգայի երրորդ տուրի «Լյութոն Թաունի» դեմ խաղում:

38 տարեկան 337 օրական հասակում բրազիլացին դարձավ Պրեմիեր Լիգայի պատմության երկրորդ ամենատարեց ֆուտբոլիստը, ով խաղացել է մրցաշրջանի առաջին երեք տուրերում, հայտնում է Opta-ն:

Ռեկորդը պատկանում է Տեդի Շերինգհեմին, ով 39 տարեկան 147 օրական հասակում հանդիպումներ է անցկացրել Պրեմիեր Լիգայի 2005/06 մրցաշրջանի մեկնարկային երեք տուրերում «Վեսթ Հեմի» կազմում։