ՊՍԺ-ի ուլտրասները «Լանսի» հետ խաղում բացասական վանկարկումներ չեն անի Կիլիան Մբապպեի հասցեին

ՊՍԺ-ի մի խումբ ակտիվ երկրպագուներ չեն նախատեսում գործողություններ իրականացնել թիմի հարձակվող Կիլիան Մբապպեի դեմ Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրի «Լենսի» դեմ խաղում։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ուլտրասները Մբապպեի հասցեին որևէ բացասական բաններ չեն օգտագործի։ Նշվում է, որ հարձակվողի նկատմամբ երկրպագուների գործողությունները կանցկացվեն չեզոք կամ դրական: Երկրպագուները հույս ունեն, որ Մբապպեն կերկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։

ՊՍԺ – «Լանս» հանդիպումը կկայանա այսօր՝ օգոստոսի 26-ին։