Մադրիդի «Ռեալի վերջին 17 հարվածներից 5-ը չի իրացրել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգո Գոեսը չի կարողացել իրացնել 11 մետրանոց հարվածը «Սելտայի» հետ Իսպանիայի Լա լիգայի երրոդ տուրի խաղում (1:0): Վերջին 17 հարվածներից 5-ը նրանք չեն իրացրել: Այս մասին Twitter-ում հայտնում է Opta Sport վիճակագրական պորտալը։

Հատկանշական է, որ 11 մետրանոցից նախորդ 77 փորձերում Մադրիդի «Ռեալը» ևս 5 անգամ չի խփել։

Հիշեցնենք, որ «Սելտայի» հետ հանդիպման 68-րդ րոպեին Մադրիդի «Ռեալը» 11 մետրանոց նշանակելու հնարավորություն ստացավ։ Ռոդրիգոն մոտեցավ «կետին», սակայն չկարողացավ իրացնել 11 մետրանոց հարվածը։ Հետագայում Մադրիդի «Ռեալին» դեռ հաջողվեց հաղթական գոլը խփել խաղում. 81-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը։