Մարկ-Անդրե տեր Շտեգեն․ «Հուսով եմ, որ մենք կկարողանանք շատ գավաթներ նվաճել»

Դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը մեկնաբանել է «Բարսելոնայի» հետ պայմանագրի երկարաձգումը։

Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ:

«Ես շատ գոհ եմ պայմանագրի երկարաձգումից։ Հուսով եմ, որ տարիների ընթացքում մենք կկարողանանք շատ գավաթներ բարձրացնել մեր գլխավերևում։ Իհարկե, ես ցանկանում եմ առավելագույնս տալ այս ամենին հասնելու համար»,- դարպասապահի խոսքերն է մեջբերում «Բարսելոնայի» պաշտոնական կայքը։

Գերմանացին «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 379 հանդիպում՝ դառնալով ակումբի պատմության մեջ չորրորդ ամենաշատ դարպասապահը: Արդեն այս մրցաշրջանում Տեր Շտեգենը կարող է բարձրանալ երրորդ տեղ՝ փոխարինելով Ռամալետսին (387): Ավելի շատ հանդիպում ունեն միայն Վիկտոր Վալդեսը (535) և Զուբիզարետան (410):