«Ֆեներբախչեն» հայտարարել է Զագրեբի «Դինամոյի» և Խորվաթիայի հավաքականի դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչի տեղափոխության մասին։
Ինչպես տեղեկացնում է թուրքական ակումբի մամուլի ծառայությունը, տրանսֆերը կազմել է 6,65 մլն եվրո, եւս 950 հազարը կարող է վճարվել բոնուսի տեսքով։
28-ամյա դարպասապահը «Ֆեներբախչեի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականը։
Անցած մրցաշրջանում Լիվակովիչը բոլոր մրցաշարերում «Դինամոյի» կազմում անցկացրած 49 խաղում բաց թողեց 49 գնդակ, 13 հանդիպումներում նա մաքուր խաղաց։