Կրիշտիանու Ռոնալդու․ «Կրկին հիանալի թիմային աշխատանք»

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Սաուդյան Արաբիայի առաջնության երրորդ տուրի՝ «Ալ-Ֆաթեհի» հետ խաղում իր թիմի տարած հաղթանակի մասին։

«Կրկին հիանալի թիմային աշխատանք: Առա՛ջ, Ալ-Նասր»,- գրել է Ռոնալդուն սոցցանցերից մեկում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին ավարտվեց Սաուդյան Արաբիայի առաջնության երրորդ տուրի հանդիպումը, որում հանդիպեցին «Ալ-Ֆաթեհն» ու «Ալ-Նասրը»։ «Ալ-Նասրը» 5-0 հաշվով հաղթեց «Ալ-Ֆաթեհին», Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ հեթ-տրիկի հեղինակ, իսկ Սադիո Մանեն դուբլի հեղինակ դարձավ։

Ռոնալդուն «Ալ-Նասրում» հանդես է գալիս 2023 թվականի հունվարից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Անցած մրցաշրջանում պորտուգալացին «Ալ-Նասրի» կազմում անցկացրել է 20 հանդիպում, որոնցում դարձել է 14 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։