Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին բացատրել է կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի հաջողությունները մադրիդյան ակումբում։
«Ջուդ Բելինգհեմի կատարումը։ Նա շատ լավ է տեղաշարժվում առանց գնդակի, շատ խելացի է, միշտ ճիշտ ժամանակին հայտնվում է տուգանայինում: Նրա կարողություններն ուղղակի անհավանական են»,- Madrid Xtra-ն մեջբերում է մարզչի խոսքերը։
Ջուդ Բելինգհեմը «Ռեալ» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» հունիսի սկզբին: Տրանսֆերի գումարը կազմել է 103 միլիոն եվրո, «Բորուսիան» կարող է ստանալ մինչև 30 տոկոս բոնուսների տեսքով։ Անգլիացի կիսապաշտպանը իսպանական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչեւ 2029 թվականը։