Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Մարկոս Ալոնսոն վստահ է, որ նա կգրանցվի Իսպանիայի Լա Լիգայում 2023/24 մրցաշրջանում, հայտնում է Mundo Deportivo-ն։
Ըստ աղբյուրի՝ պաշտպանի ապագան կախված է թիմի ղեկավարության գործողություններից՝ ուղղված ֆինանսական ֆեյր-փլեյի պահպանմանը։ Մարզական տեսանկյունից ֆուտբոլիստը լիովին գոհ է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավիից։
Նշվում է, որ Ալոնսոն վստահում է ակումբին, որի հետ հունվարին երկարաձգել է պայմանագիրը մինչև 2024 թվականը, և չի ցանկանում մտածել նոր թիմ գտնելու մասին։