«Գալաթասարայը» հետաքրքրված է «Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Մարկո Վերատիի ծառայություններով։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է լրագրող Նիկոլո Շիրան։
Ըստ ինսայդերի՝ իտալացին շահավետ առաջարկներ ունի նաև Սաուդյան Արաբիայի և Քաթարի ակումբներից:
Վերատին Ֆրանսիա է տեղափոխվել 2012 թվականին «Պեսկարայից» 12 միլիոն եվրոյի դիմաց։ Նախորդ մրցաշրջանում 30-ամյա խաղացողը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 38 հանդիպում և կատարել 1 գոլային փոխանցում: Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո: