«Չելսիի» պաշտպան Տրևո Չալոբան կարող է կարիերան շարունակել Բունդեսլիգայում։
Ըստ «Bayern & Germany»-ի՝ «Բավարիան» հետաքրքրված է ֆուտբոլիստով: Մյունխենյան ակումբը Չալոբային տեսնում է որպես Բենջամին Պավարի փոխարինող:
Նշվում է, որ տրանսֆերով անձամբ հետաքրքրված է մյունխենցիների գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։ Նա 24-ամյա ֆուտբոլիստի խաղի մեծ երկրպագու է։