Կիլիան Մբապպեի ապագայից նոր տեղեկություն կա

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապպեն մերժել է փարիզյան ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու նոր առաջարկը, հայտնել է լրագրող Ռամոն Ալվարես դե Մոնթը։

Ըստ աղբյուրի՝ ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին պետք է ինքնուրույն որոշի Մբապպեի ապագան։

Հիշեցնենք, որ այս ամառ հայտնի դարձավ, որ 24-ամյա Մբապպեն հրաժարվել է 2024/25 մրցաշրջանի համար ՊՍԺ-ի հետ ավտոմատ կերպով երկարաձգելու պայմանագիրը, ինչի պատճառով լուրեր են տարածվել այս ամառ կամ մեկ տարի անց հարձակվողի հնարավոր հեռանալու մասին։