Իսպանիայի երկրորդ փոխվարչապետը կոչ է արել Իսպանիայի կառավարությանը պաշտոնանկ անել Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսին՝ համբույրների սկանդալի պատճառով:
Անձամբ՝ Ռուբիալեսը, հայտնել է, որ չի պատրաստվում լքել պաշտոնը և պայքարելու է մինչև վերջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՖԻՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել 45-ամյա Ռուբիալեսի նկատմամբ։
2023 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչից հետո մրցանակաբաշխության ժամանակ, որտեղ Իսպանիայի կանանց հավաքականը հաղթեց Անգլիայի հավաքականին (1-0), Ռուբիալեսը, բռնելով ֆուտբոլիստ Ջենիֆեր Հերմոսոյի գլուխը, համբուրեց նրա շուրթերը։ Ավելի ուշ աղջիկը հայտարարել է, որ իրեն դուր չի եկել Ռուբիալեսի համբույրը։
Ավելի ուշ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը ներողություն է խնդրել ֆուտբոլիստի շուրթերը համբուրելու համար։