Ամերիկացի պաշտպան Սերժինյո Դեստը բացատրել է, թե ինչու է որոշել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բարսելոնայից» տեղափոխվել ՊՍՎ։ 22-ամյա ամերիացու խոսքով՝ իր համար կարևոր է ավելի շատ խաղային պրակտիկա ձեռք բերելը։
«Ես ցանկանում եմ ավելի շատ խաղալ, զարգանալ և ավելի լավը դառնալ: Ձեր կարիերայի ընթացքում դուք պետք է որոշակի որոշումներ կայացնեք։ ՊՍՎ-ում ես ինձ լավ եմ զգում։
Մենք կարող ենք դառնալ Հոլանդիայի չեմպիոն և ցանկանում ենք հաջորդ շաբաթ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճել»,- Դեստի խոսքերը մեջբերում է Goal-ը։