ՊՍՎ-ն չի ցանկանում իր ֆուտբոլիստին վաճառել անգլիական ակումբին

ՊՍՎ-ի և Բելգիայի հավաքականի վինգեր Ժոան Բակայոկոն չի տեղափոխվի «Բարնլի»: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր «Թվիթեր»-ում։

Աղբյուրի համաձայն՝ հոլանդական ակումբը մերժել է 20-ամյա ֆուտբոլիստին 20 միլիոն եվրոյով գնելու «Բարնլիի» առաջարկը, ՊՍՎ-ն այդ գումարը համարել է անբավարար։

Նշվում է, որ երիտասարդ ֆուտբոլիստին հետեւում են եվրոպական մի քանի անանուն ակումբներ։

2022/23 մրցաշրջանում Բակայոկոն ՊՍՎ-ի կազմում անցկացրել է 32 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն Էյնդհովենյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 10 միլիոն եվրո։