«Մարսելի» կիսապաշտպան Մատեո Գենդուզին համաձայնել է տեղափոխվել «Լացիո», Twitter-ի իր էջում գրել է լրագրող Ալֆրեդո Պեդուլլան։
24-ամյա ֆրանսիացին համաձայնել է տարեկան 2,5 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագրին։ Տրանսֆերային գումարը կկազմի 13-14 մլն եվրո՝ չհաշված բոնուսները։ Գենդուզին «Մարսելում» է 2021 թվականից։ Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո:
Նախորդ մրցաշրջանում Գենդուզին բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։