Մադրիդի «Ռեալի» և ՊՍԺ-ի նախկին պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է կարիերան շարունակել «Գալաթասարայում», հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։
Նշվում է, որ թուրքական ակումբն արդեն պատրաստել է պայմանագիր իսպանացու համար մինչև 2024 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Կողմերի միջեւ բանակցությունները նախատեսված են հաջորդ շաբաթ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բեշիքթաշը» հրաժարվել է պայմանագիր կնքել Ռամոսի հետ։