«Բարսելոնան» բոլորովին սխալ և անպատշաճ է համարում RFEF-ի նախագահ Լուիս Ռուբիալեսի պահվածքը կանանց աշխարհի առաջնության եզրափակիչի տոնակատարության ժամանակ։
««Բարսելոնան» հավատարիմ է մնում կանանց սպորտին աջակցելուն, տղամարդկանց և կանանց հավասարությանը սպորտում և ընդհանրապես հասարակության մեջ»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ:
2023 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչից հետո մրցանակաբաշխության ժամանակ, որտեղ Իսպանիայի կանանց հավաքականը հաղթեց Անգլիայի հավաքականին (1-0), Ռուբիալեսը, բռնելով ֆուտբոլիստ Ջենիֆեր Հերմոսոյի գլուխը, համբուրեց նրա շուրթերը։
Ավելի ուշ աղջիկը հայտարարել է, որ իրեն դուր չի եկել Ռուբիալեսի համբույրը։ Ավելի ուշ նա ներողություն է խնդրել համբույրի համար, սակայն հայտարարել է, որ չի հեռանա այդ պատճառով։