Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի երրորդ տուրի արտագնա խաղում «Ալ-Հիլալը» հաղթել է «Ալ-Ռաեդին» (4:0):
Սերբ հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը «Ալ-Հիլալի» կազմում իր նորամուտի ժամանակ գոլի հեղինակ դարձավ Ռուբեն Նևեշի փոխանցումից: Սալեմ Ալ-Դավսարին իր հաշվին դուբլ գրանցեց։ Եվս մեկ գոլ խփեց Աբդուլլահ Ալ-Համդանը։ Հյուրերի կազմում Մալկոմը ամբողջական հանդիպում անցկացրեց և դարձավ գոլային փոխանցման հեղինակ։
«Ալ-Հիլալի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը 76-րդ րոպեին ուղիղի կարմիր քարտ ստացավ ոչ մարզական պահվածքի համար։ Երկու րոպե անց կազմերը հավասարվեցին՝ խաղադաշտից հեռացվեց «Ալ-Ռաեդի» պաշտպան Ումար Գոնսալեսը: