«Ուդինեզեի» հարձակվողը այս տրանսֆերային պատուհանի ավարտին կարող է տեղափոխվել «Էվերթոն»

«Ուդինեզեի» հարձակվող Բետուն մինչև ընթացիկ տրանսֆերային պատուհանի ավարտը կարող է տեղափոխվել «Էվերթոն»: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր «Թվիթեր»-ում։

Աղբյուրի համաձայն՝ նրանք պատրաստ են 25-26 միլիոն եվրո առաջարկել «Ուդինեզեի» ֆուտբոլիստի համար: «Էվերթոնը» 25-ամյա հարձակվողին հետևում է այս տարվա հունվարից։

Նշվում է, որ պորտուգալացի հարձակվողի պայմանագրով նախատեսված փոխհատուցման չափը կազմում է 35 միլիոն եվրո։

2022/2023 մրցաշրջանում Բետուն «Ուդինեզեի» կազմում անցկացրել է 34 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 10 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն իտալական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 25 մլն եվրո։