Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Սերդար Ազմունը մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն, իր կայքում հայտնել է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:
Կողմերը կարող են համաձայնության գալ առաջիկա ժամերին։ Ազմունն ավելի վաղ առաջարկներ էր ստացել «Զենիթից» և «Միլանից»:
«Բայերի» կազմում Ազմունը 44 խաղում դարձել է 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Օգոստոսի սկզբին հարձակվողը ոտնաթաթի վնասվածք ստացավ ու շարքից դուրս մնաց 6-8 շաբաթով։