«Սելտայի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը մեկնաբանել է ակումբի կիսապաշտպան Գաբրի Վեյգայի տեղափոխությունը «Ալ-Ահլի»։
««Ալ-Ահլիի հետ գործարքը դրականորեն կփոխի Գաբրի Վեյգայի կյանքը: Ցավալի է, բայց դա ֆինանսական առումով կօգնի մեր ակումբին։ Դուք գնում եք Սաուդյան Արաբիա 20 տարեկանում: Սա միայն հին ֆուտբոլիստների համար չէ: Ես Կարասկոյին ունեի Չինաստանում, հետո նա վերադարձավ և այժմ խաղում է Չեմպիոնների Լիգայում»,- Բենիտեսի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Նապոլին» համաձայնության է եկել 21-ամյա իսպանացու տրանսֆերի հարցում։
2022/23 մրցաշրջանում Վեյգան բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Portal Transfermarkt-ը խաղացողին գնահատում է 30 միլիոն եվրո: