«Մարսելի» կիսապաշտպան Մատեո Գենդուզին ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել «Լացիո»: Այս մասին հայտնում է լրագրող Ռուդի Գալետին իր «Twitter»-ում։
Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիական ակումբը պատրաստ կլինի բաժանվել իր ֆուտբոլիստից 15 միլիոն եվրոյի դիմաց։ Գենդուզին համաձայնություն է տվել հռոմեական թիմ տեղափոխությանը։ Մոտ ժամանակներս սպասվում է բանակցությունների նոր փուլ։
2022/23 մրցաշրջանում Գենդուզին Մարսելի կազմում անցկացրել է 43 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 25 միլիոն եվրո: